«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրելով․ «Ամիսներ առաջ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հարց տվեցի՝ ե՞րբ են պատրաստվում Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթի բոլոր փողոցներում առկա «խրամատները» փոսերը ասֆալտապատեն։
Պատասխանը եղավ ինչպես կանխատեսում էի՝ մի քանի օրից անձրևները դադարելուն պես։
Անցել է երկու ամիս, փոսերը ավելացել ու շատացել են։
Երեկ անգործների ու ապիկարների «ղեկավարը» հորդորում էր քաղաքացիներին փողոցներին ու մայթերին ավազ բետոն շաղախ չանեն, կեղտոտելով ու վնասելով դրանք։
Իրականությունը՝ քաղաքացիները ուրիշ ճար չունենալով սեփական գրպանից ստիպված գումար են ծախսում, բետոնե լիցքով փակել գոնե ժամանակավոր անցանելի դարձնելով փողոցները։
Ամեն բան ստի ու կեղծիքի վրա հիմնված ասֆալտապետության ֆենոմենը։
Ասե՛ք անե՛նքի հերթական «մուտիլովկեն» շարքից…»։