ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +28 °C Վաղը`+25 °C
«Ուրախ կլինեի հաղթանակի դեպքում միանալ ձեր վարչակազմին»․ Մասքը՝ Թրամփին
11:42, 13.08.2024 | mamul.am
2114 | 0

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը ցանկություն է հայտնել միանալու նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ նախագահական ընտրություններում նրա հաղթանակի դեպքում: Այս մասին Մասքն ասել է Թրամփին՝ X-ի հարթակում հարցազրույցի ժամանակ։

Մասքն ասել է, որ այդպիսով կօգնի «զսպել պետական ծախսերը»։

«Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ ստեղծել պետական հանձնաժողով, որը կստուգեր՝ արդյոք պատշաճ կերպով են ծախսվում հարկատուների գումարները։ Ուրախ կլինեի միանալ այդ հանձնաժողովին»,- ասել է միլիարդատերը։

Թրամփը պատասխանել է, որ «հաճելի կլիներ Մասքին տեսնել իր թիմում»։ Նա նշել է, որ Մասքը «հրաշալի տնտեսագետ է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր