Ամերիկյան էլիտան դժգոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից և մշակում է «առավել կառավարելի կերպարով» նրան փոխարինելու տարբերակը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Զելենսկիից դժգոհ են և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները։ Քննարկվում է առավել կառավարելի ֆիգուրով նրան փոխարինելու տարբերակը, ով կբավարարի արևմտյան դաշնակիցների մեծամասնության պահանջները։ Դա, ըստ Սպիտակ տան, թույլ կտա Արևմուտքին ավելի լավ պատրաստվել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Հետագայում նախատեսվում է հզոր տեղեկատվական արշավ սկսել Զելենսկիի դեմ՝ ստիպելու նրան հրաժարական տալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: |