ԱՄՆ-ն Թուրքիային և Իրանի հետ կապ պահպանող տարածաշրջանային մյուս դաշնակիցներին կոչ է արել համոզել Թեհրանին՝ նվազեցնել Մերձավոր Արևելքում լարվածությունը։ Այս մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը, փոխանցում է Reuters-ը։ «Մեր բոլոր դաշնակիցներին, որոնք որևէ հարաբերություն ունեն Իրանի հետ, այդ թվում՝ Թուրքիային, խնդրում ենք համոզել Իրանի իշխանություններին՝ գնալ ապաէսկալացիայի»,- ասել է Ֆլեյքը։ |