Լրագրող Տիրայր Մուրադյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Մհեր Մկրտչյան փողոցը Կառավարական շենքից հեռու է երևի 50 մետր, Էկոնոմիկայի նախարարության շենքից՝ 1 մետր, Երևանի քաղաքապետարանից մի քանի հարյուր մետր, Սոցապնախարարությունից 200 մետր։
Սա նրա համար, որ այս կառուցների ղեկավարների մտքով չի անցնում մի հատ մայթ կառուցելու հարցի շուրջ ուղղակի 1 րոպե մտածեն։ Ու դա չի անցնում այս մարդկանց մտքով արդեն 6 տարի, Կառլ, 6 տարի։
Ու այս ֆոնին երեկ վարչապետը հայտարարում էր, թե բա սուբվենցիոն ծրագրերով որ մայթեր ենք սարքում դրա վրա մեքենա մի կայանեք, ցեմենտ մի շաղախեք, սիրելի մարդիկ»: