ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու». ԱՆ
16:18, 13.08.2024 | mamul.am
2627 | 0

Շաքարի սպառումը բնակչության շրջանում զգալիորեն բարձր է, քանի որ շատերը շաքարը չարաշահում են` հաճախ առանց գիտակցելու:
Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը:
Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:
Մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար`
🔸 1 բաժակ բնական հյութ (30 գրամ կամ 7.5 թեյի գդալ շաքար)
🔸 1 բաժակ գազավորված քաղցր ըմպելիք (33 գրամ կամ 8.5 թեյի գդալ շաքար)
🔸 1 կտոր կաթնային շոլոկադի սալիկ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ շաքար)
🔸 100 գր. պաղպաղակ (21 գրամ կամ 5 թեյի գդալ շաքար)
🔸 200 գրամ յոգուրտ (6 գրամ կամ 1.5 թեյի գդալ)
🔸 1 փոքր թխվածքաբլիթ (3գրամ կամ 3/4 թեյի գդալ):
⚠️ Մթերքների մեջ ավելացված շաքարի քանակությունը ստուգելու համար անհրաժեշտ է ընթերցել պիտակները և խուսափել ավելացված շաքար պարունակող սննդամթերքից:

Կիսվի՛ր այս նյութով՝
13:36, 19.09.2024
1354 | 1
դեպի վեր