Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին 2008թ․ պատերազմն սկսել է արտաքին ուժերի հրահանգով։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ: «Փաստ է, որ 2008թ․ օգոստոսին Սաակաշվիլիի արկածախնդիր գործողությունները դրսից տրված ցուցումների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է ներում շնորհել Սաակաշվիլիին։ |