Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարևոյում բանակցություններ է վարում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: «Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, սակայն այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, անկասկած, մեր կողմից անուշադրության մատնված չէ։ Առաջին հերթին, իհարկե, մտահոգիչ են քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ նրանց թիվը կազմում է մոտ 40 հազար, հիմնականում՝ կանայք ու երեխաներ։ Ռուսաստանը միշտ հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք ձեզ հետ նույն դիրքորոշումն ունենք, և այդ հակամարտության արմատները գալիս են անցյալից ու կապ ունեն միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի մակարդակով ընդունված որոշումների անտեսման հետ»,- ասել է Պուտինը։ Իր հերթին, Աբասը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը: |