Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Ավանի նստավայրում տեղի է ունենում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստը։ «Սա հայտնի ձայնագրությունների գործն է: Վերջին տարիներին ունենում ենք նմանատիպ դեպքեր, երբ ԶԼՄ-ներում հայտնվում են ինչ-որ տեսանյութեր, ձայնագրություններ, դրա հիման վրա հարուցվում է քրգործ, մարդիկ ապօրինի անազատության մեջ են հայտնվում»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ թիրախը ՀՅԴ-ն է, Գերասիմ Վարդանյանը: |