ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ի տարբերություն Ռուսաստանի՝ մեզ ուրիշի տարածքը պետք չէ»․ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ
16:42, 13.08.2024 | mamul.am
2513 | 0

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին հայտարարել է, որ ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողության նպատակը ոչ թե օտար տարածքների գրավումն է, այլ մարդկանց կյանքերը փրկելն ու Ուկրաինայի տարածքը ռուսական հարվածներից պաշտպանելը։

«Ուկրաինայի գործողությունները բացարձակ լեգիտիմ են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չեն խախտում միջազգային մարդասիրական իրավունքը։ Ուզում եմ նշել, որ ի տարբերություն Ռուսաստանի, մեզ ուրիշինը պետք չէ, մենք մտադիր չենք տարածքներ գրավել»,- նրա խոսքը մեջբերում է Укринформ-ը։

Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Կուրսկի շրջանից ամռան սկզբից Ուկրաինայի Սումիի շրջանի ուղղությամբ ավելի քան 2000 հարված է հասցվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր