Իդրամ ամենուր է․ սա նշանակում է, որ բացարձակ ամեն տեսակի վճարում հնարավոր է կատարել Իդրամով՝ կազմակերպելով կենցաղն առանց դրամապանակի։ Իդրամ ընկերության աշխատակիցներն իրենց օրինակով են ցույց տալիս, թե որքան հեշտ է կազմակերպել օրն առանց դրամապանակի՝ ձեռքի տակ ունենալով միայն Idram&IDBank հավելվածը․ մանրամասները՝ հոլովակում։ Idram&IDBank հավելվածի միջոցով կարելի է վճարումներ կատարել արդեն ավելի քան 22․000 վաճառակետերում, որից ավելի քան 10․000 վաճառակետերում առկա է Rocket Line 0%-ով վճարման հնարավորություն։ Այս բոլոր վաճառակետերը ներառում են ոչ միայն ժամանցի վայրեր ու սննդի կետեր, այլև տեխնիկայի խանութ-սրահներ, բուժհաստատություններ, սուպերմարկետներից մինչև բակի կրպակներ, տուրիզմի հետ կապված վաճառակետեր, կրթական հաստատություններ, գեղեցկության և խնամքի սրահներ, աքսեսուարների, նվերների, ծաղիկների խանութ-սրահներ, առցանց խանութներ, վառելիքի լցակայաններ և շատ ավելին։ Բացի այդ, Idram&IDBank հավելվածով հնարավոր է գնել տոմսեր ամենաբազմազան միջոցառումների համար։ Այս ամենը, գումարած՝ մի քանի հարյուր տեսակի ծառայություններ, որոնց համար վճարել կարելի է ընդամենը մեկ հավելվածի ներսում՝ մի քանի հպումով։ ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ |