Մոտ երկու հազար ռուս զինվորականներ, որոնց կեսը` ժամկետային, կարող էին գերեվարվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի համար մղվող մարտերում։ Այս տեղեկությունը «Թելեգրամ»-ում հրապարակել է «Օդային ուժեր հանուն ազնվության և արդարության» ռուսական Z-ալիքը, որը կապված է Ռուսաստանի զինված ուժերի հետ։ «Հյուսիս» զորախմբի գործընկերը (Ռուսաստանի զինված ուժերի մի խումբ, որը գործում է Խարկովի և Սումիի շրջաններում) ասաց, որ այնտեղ բոլորը ցնցված են հակառակորդին հանձնված մեր զինվորների քանակից։ Նա ասում է, որ նման զանգվածային գերի հանձնվել, հավանաբար, եղել է միայն 1941 թվականին»,- հայտնում են ռուսական աղբյուրները: |