Վերջին մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ փորձ է արվել Գազայի հարավից երկու հրթիռ արձակել Թել Ավիվի ուղղությամբ, այս մասին տեղեկություն է տարածել իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ հրթիռներից մեկն ընկել է Գազայի հատվածի, իսկ երկրորդը՝ Իսրայելի կենտրոնական հատվածի վրա։ ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայությունը նշել է, որ այս քայլն արվել է ի պատասխան Պաղեստինի ժողովրդի դեմ կատարված բազմաթիվ սպանությունների։ |