Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի նախկին դեսպան Ջոն Սալիվանը Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ հոռետեսորեն է տրամադրված Ուկրաինայի ապագայի նկատմամբ։
«Դա (Ուկրաինայում հակամարտությունը) չի ավարտվի Պուտինի կապիտուլյացիայով... Ես հոռետես եմ Ուկրաինայի ապագայի նկատմամբ»,- նշել է նա։ Նախկին դեսպանի խոսքով՝ կողմերը ցանկություն չունեն բանակցելու, ինչը կարող է իրավիճակը փակուղի տանել։
«Փակուղին լավագույնն է, որի վրա մենք կարող ենք հույս ունենալ տեսանելի ապագայի համար»,- ասել է Սալիվանը:
Հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր խաղաղ առաջարկներ արեց Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար՝ նախատեսելով Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակի ճանաչումը, ինչպես նաև Ուկրաինայի արտաբլոկային և միջուկային զենքից զերծ կարգավիճակի հաստատումը, նրա ապառազմականացումն ու ապաազգայնացումը և հակառուսական պատժամիջոցների վերացումը։ Ուկրաինական կողմը մերժել է առաջարկը։ Պուտինը նաև նշել է, որ Զելենսկու պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, և նրա լեգիտիմությունը ոչ մի կերպ չի կարող վերականգնվել։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը, քանի որ այնտեղ կան այլ օրինական իշխանություններ։