ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Հիստերիկ զանգերի թիրախում հատկապես մեծահասակներն են». Սամվել Մարտիրոսյան
19:24, 13.08.2024 | mamul.am
2323 | 0

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը սոցցանցի իր էջում հրապարակված տեսաուղերձում զգուշացնում է հատկապես մեծահասակներին` հնարավոր է՝ վախեցնող զանգեր ստանան։

«1 ամիս առաջ էդ մասին խոսել էի, բայց այդ ժամանակ դեռ տարածումն այսքան մեծ չէր։ Խոսքը հիստերիկ զանգերի մասին է։

Ռուսերեն են խոսում, զանգում, գոռգռում են՝ իբր թոռնիկն է զանգում, աղջիկը կամ տղան, որ վթարի մեջ ա ընկել, ինքն ա խփել կամ իրեն են խփել։

Կարճ ասած, սցենարները նույնն են, ուզում են, որ շտապ փող փոխանցեն, և իրականում կան մարդիկ, որ լավ չեն հասկանում և գումարը փոխանցում են: Բայց այստեղ խնդիրն ավելի շատ նրանում է, որ զանգում են քաղաքային հեռախոսով՝ էն հույսով, որ տան մեծահասակը կվերցնի»,- տեղեկացրել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր