ՊԵԿ-ը հերքում է, որ « Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորին ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել ձեռքին եղած շշի պարունակությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՊԵԿ-ից հայտնել են, որ մամուլում տարածված տեղեկությունն այդ մասով չի համապատասխանում իրականությանը, սակայն այլ մանրամասներ ՊԵԿ-ը հրաժարվել է հայտնել՝ նշելով, որ այլ քննչական մարմնում կատարվում է քննություն։ «Փաստինֆո»-ին ՔԿ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու ինչպես մահվան պատճառը, այնպես էլ շշի պարունակությունը, ինչը խմել է բրազիլացին ու դրա կապը նրա մահվան հետ։ Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |