ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Ամուսինը մահացած է գտել 36-ամյա կնոջը. կողքին` ատրճանակ
21:42, 13.08.2024 | mamul.am
6488 | 0

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։

Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր