«Նեմրա» ռոք-խմբի մենակատար Վան Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քիչ նեգատիվ:
Ֆանտաստիկ զզվելի հասարակություն ա:
Շատ քիչ մնացած լավ երիտասարդությանը մաղթում եմ ինչքան հնարավոր ա շուտ իրանց կյանքը դասավորեն ու դուրս գան էս կանալիզացիայից, որ չընկնեն իրենց նախորդ սերնդի (մեր) նման ռոմանտիկայի գիրկը հուսալով, որ լավ ա լինելու: Սրանք երկրաչափական պրոգրեսիայով են աճում, պատճառը հասկանալի ա (թե ինչի տղա են…)
Խոսքը բացարձակ սոցիալական վիճակի մասին չի, լավ ապրելու մասին չի, հարցը անբարոյական ու անարժեք մթնոլորտի մեջ խեղդվելու մասին ա»: