ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+32 °C
ՔՊ-ն ներսում «մաքրում է» շարքերը. «Ժողովուրդ»
08:54, 14.08.2024 | mamul.am
3141 | 0

Երեկ Երևանի Սայաթ-Նովա փողոցն ամբողջությամբ պարալիզացվել էր, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ուղևորվում» էր ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն սկսել է արդեն իր ներսում «մաքրել» շարքերը, որպեսզի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կարողանան հաղթանակ ապահովել:
Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ էր, ինչ ՔՊ վարչության նիստը չէր կայանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում էր: Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, և ՔՊ կուսակցության Շենգավիթի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տիգրան Մակարյանի թեկնածությունը:
ՔՊ վարչությունը հաստատել է նաև Աբովյանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Հովհաննես Աբրահամյանի և Բերդի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Սևակ Բադալյանի թեկնածությունները։

Ըստ մեր աղբյուրների` Փաշինյանը նպատակ է դրել մարզերում, վարչական շրջաններում ունենալ այնպիսի անձինք, որոնք հեղինակություն ունեն ու չեն տապալի իրենց առջև դրված խնդիրները. նաև դա է պատճառը, որ Փաշինյանը տևական շրջայցեր է կատարում մարզերում, վարչական տարբեր շրջաններում: Ըստ աղբյուրների` առաջիկայում կրկին տարբեր վայրերում ՔՊ-ականների կհեռացնեն` փոխարինելով նոր թեկնածուներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր