ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել հանքերի վերահսկող Հովհաննես Հարությունյանը. «Ժողովուրդ»
09:00, 14.08.2024 | mamul.am
1840 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Մինչ այդ նա ուժերը փորձեց առողջապահության փոխնախարարի և Շիրակի մարզպետի պաշտոնում:

Հարությունյանը իր` 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որում նկատել ենք, որ նա տարվա սկզբում հայտարարագրել է 3 անշարժ գույք, բոլորը Գյումրիում. դրանցից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում, որը գնել է 1991 թվականին: Երկրորդը` անհատական բնակելի տուն՝ կառուցված իր իսկ հողի վրա 2018 թվականին և հողամաս, որը ձեռք է բերվել 2010 թվականին:
Հաշվետու տարվա վերջում նույն անշարժ գույքերը պահպանվել են:

Հարությունյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականին, երբ պաշտոնյա էր: Նույն տրանսպորտային միջոցը պահպանվել է հաշվետու տարվա վերջում:

Հովհաննես Հարությունյանի բանկային հաշիվներից երկուսի մնացորդը տարվա սկզբում եղել է 0 դրամ, որոնցից մեկը տարվա վերջում ավելացել է` հասնելով 150.000 դրամի:

Իսկ մյուսում տարվա սկզբին եղել է 1100 դրամ, որը հաշվետու տարվա վերջում զրոյացվել է:

ՏԿԵՆ-ի տեղակալի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 539 հազար դրամ, որից 15 մլն 46 հազար դրամը նախարարությունից ստացած աշխատավարձն է, իսկ 490.000 դրամը՝ փոխանցում «Ինեկոբանկ»-ից։
Հարությունյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 330 հազար դրամ` իր 5 վարկերը միասին վերցված:

Հարությունյանի վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն դրամ:

Հիշեցնենք, որ նա, ի թիվս այլ գործերի, զբաղված է նաև հանքավայրերի գործունեության համակարգմամբ. որպես փոխնախարար լավ է վաստակում:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր