«Հրապարակ»-ը գրում է. «Գրել ենք, որ կառավարությունը մտադիր է հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը ևս հարկել 20 տոկոսի չափով և վերջին շաբաթներին այս թեմայով մասնագիտական քննարկումներ են ընթանում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծի, ավելի ճիշտ՝ գաղափարի հեղինակը ֆինանսների նախարար, ՔՊ-ի հնաբնակ Վահե Հովհաննիսյանն է, ով ներկուսակցական հավաքների ժամանակ հաճախ է ակնարկել է այս մասին, բայց արժանացել է կուսակցականների դիմադրությանը։ Մեզ ասացին, որ ՔՊ-ում կտրականապես դեմ են այդ գաղափարը կյանքի կոչելուն ևւ համառ պայքար են մղում դրա դեմ, քանի որ իրենցից շատերն էլ են հիփոթեկով տուն գնել, և քանի որ բարձր աշխատավարձ են ստանում, հետեւաբար եկամտահարկն էլ է բարձր, ուստի նրանց բոլորովին դուր չի գալիս այս առաջարկը։ Համաձայն աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե, օրինակ, քաղաքացին հետ է ստանում 100 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա եկամտային հարկով հարկվելու դեպքում 100 հազար դրամի փոխարեն քաղաքացին կստանա 80 հազար դրամ։ Եթե այս գաղափարկը կյանքի կոչվի, ապա հիմնավորումը լինելու է այն, որ ունևոր խավն է վարկունակ, ուստի պետք է նաև եկամտահարկի հարկ վճարի»: Մանրամասները՝ թերթի համարում: |