ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+22 °C
«Փաշինյանի հերթական սայթաքումը». Սուրեն Սուրենյանց
09:24, 14.08.2024 | mamul.am
3548 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ինչո՞ւ է լռում ԱԳՆ-ն. Փաշինյանի հերթական սայթաքումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը:
Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հարցմանն արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։
Առաջին հայացքից ԱԳՆ-ն սպառիչ պատասխան է տվել: Բայց դա այդպես է՝ միայն առաջին հայացքից, որովհետև, ըստ էության, պատասխան չի տրվել Ամիրբեկովի այն պնդմանը, թե «Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը»:
Հայաստանի ԱԳՆ-ն այս կարևոր հանգամանքը շրջանցել է, ինչը լեգիտիմ հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը դարձրել է բանակցային գործընթացի թեմա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր