ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Իսրայելին ավելի քան 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ կործանիչների և այլ ռազմական տեխնիկայի ու սարքավորումների վաճառքին: Այս մասին հայտնել է Փենթագոնը։ Բացի այդ, հավանություն են ստացել վաճառքի համար առաջարկված 774 մլն դոլարի տանկային արկերը և 583 մլն դոլարի բանակային մեքենաները: Տանկային արկերը գնորդին առաքվելուց հետո պատրաստ կլինեն օգտագործման համար։ |