ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+25 °C
Իրանը կարող է հարվածել «Մոսադի» օբյեկտներին․ #PressTV
14:00, 14.08.2024 | mamul.am
3384 | 1

Իրանցի զինվորականները կարող են հարվածներ հասցնել Թել Ավիվում «Մոսադ» հետախուզական ծառայության օբյեկտներին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և «Հըզբոլլահի» առաջնորդի խորհրդական Ֆուադ Շուքրի սպանության: Այս մասին հաղորդում է իրանական Press TV-ն։

«Մեր կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ Թել Ավիվում ամենահավանական թիրախները կենտրոններն են, որոնք կապված են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ, որն առանցքային դեր է ունեցել Հանիեի և Շուքրի սպանության մեջ»,- հայտնում է հեռուստաալիքը։

Ընդ որում, հեռուստաալիքը նշում է, որ տեղեկություններ չունի, թե երբ և ինչպես Իրանը հարված կհասցնի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր