Այսօր՝ օգոստոսի 14-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 09:50-ի սահմաններում Գյումրիում բախվել են շտապօգնության մեքենան և «Opel»-ը: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող հղի բուժառուն և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: |