Թուրքիայի իշխանությունները մտադիր են երկիր մուտք գործողներից մատնահետք վերցնել։ Այս մասին, Sabah-ի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ «Ներքին գործերի նախարարը հայտնել է ապագայի կարևոր նախագծի մասին և նշել, որ Թուրքիա մուտք գործելիս մատնահետք կվերցնեն, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում»,- նշում է թերթը։ Նախարարը նաև ասել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացածների, հատկապես՝ սիրիացիների անձը հաստատող փաստաթղթերը կչիպավորվեն, և փաստաթղթերն անհնար կլինի կեղծել։ |
Բաժանորդագրվել լրահոսին