Հզոր բռնկում է տեղի ունեցել Արեգակի վրա՝ ուղղված դեպի Երկիր մոլորակ։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը: Նա նշել է, որ նյութի արտանետման մասին տեղեկություններ դեռ չկան։ Բոգաչովը հստակեցրել է, որ տեղեկությունը կստացվի 1-2 ժամվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Երկրի վրա գեոմագնիսական դաշտն այս պահին չափավոր կայուն է: |