ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +34 °C Վաղը`+33 °C
ՊԵԿ-ը` եկամտային հարկի սահմանափակման մասին
17:48, 14.08.2024 | mamul.am
2746 | 0

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է տարածել՝ գրառմամբ. «2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները․
2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում։ Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։
2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձի առավելագույն չափը․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վերադարձման ենթակա գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը»:

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր