Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) դատական նիստը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով` խուլիգանություն կատարելը։ «Տեղի է ունենալու Հայաստանի 3-րդ հանրապետության ամենա «քրեականացված» պոդքասթի՝ «Իմնեմնիմիի» գործով նիստը: Բոլոր հետաքրքրված անձինք հրավիրված են, ես ու Վազգենը հետաքրքիր դատավարության ընթացք ենք խոստանում»,- նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նարեկ Սամսոնյանը:
|