Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը մտադիր է Իսրայելի հետ հրադադարի շուրջ համաձայնագիր կնքել՝ վերջ դնելու Գազայի հատվածում պատերազմին, գրում է Hurriyet-ը։ Թերթի տվյալներով՝ Եգիպտոսի և Կատարի միջնորդներն այդ մասին տեղեկացրել են Իսրայելին։ «Հրադադարի կողմնակից են ամերիկացիները, և տեքստը, որը կդրվի բանակցությունների սեղանին, հիմնված է ամերիկա-իսրայելական փոխզիջման վրա»,- նշում է Hurriyet-ը: |