ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
««COP 29»-ին ընդառաջ՝ Բաքուն, հնարավոր է, իր իմիջի համար ազատ արձակի որոշ հայ գերիների». Սիրանուշ Սահակյան
13:42, 14.08.2024 | mamul.am
2281 | 0

«COP 29» միջոցառման անցկացումը Բաքվում չի կարող լեգիտիմ լինել, քանի դեռ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին վերաբերող մարդասիրական բնույթի խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը, իր իմիջը, միջազգային վարկանիշը բարձր պահելու նկատառումներից ելնելով, հնարավոր է նորից գնա գործարքի և ազատ արձակի որոշակի թվով գերիների, բայց, կարծում եմ, նրանց մեջ չեն լինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները, պետք է իրատես լինենք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանը գնահատմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխագինն ավելի բարձր է և այս անձանց կալանավորման առնչությամբ Բաքուն ունի այլ ծրագրեր, և նրանց չեն վերադարձնի, քանի դեռ այդ ծրագրերն ամբողջովին ի կատար չեն ածվել։

Նշենք, որ այս պահին Բաքվում ունենք պահվող 23 հայ, որոնց այնտեղ գտնվելը պաշտոնապես հաստատվել է, սակայն տվյալներ կան ևս 80 անձի գերեվարվելու մասին, որոնց տվյալները Բաքուն դեռ պաշտոնապես չի հաստատել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր