Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանցիները հնձել են Կիրանցի 5 հեկտար արտը, կովը հայտնվել է Ադրբեջանին հանձնված տարածքում
Սահմանազատման անվան տակ Կիրանցից Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո գյուղն անճանաչելիորեն փոխվել է, կարծես հերոսական արծվի թևերը կտրած լինեն։ Գյուղով ձգվող նոր ճանապարհը և նորակառույց դպրոցը հաշված մետրեր են հեռու նորահայտ սահմանից։ Կիրանցի բնակիչներից իմացա, որ ադրբեջանցիները հնձել են սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո էլ Կիրանցին պատկանող մոտ 5 հեկտար ցորենի արտը։ Գյուղի ներքին մասից կով է հայտնվել Ադրբեջանին հանձնված տարածքում, որը ադրբեջանցիները վերադարձրել են։ Այս տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցի Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին, սակայն վերջին շրջանում նրա բջջային հեռախոսահամարը մշտապես անհասանելի է»։