Ուկրաինայի պաշտպանության ուժերն այս գիշեր ՌԴ Կուրսկի մարզի տարածքում ոչնչացրել են ռուսական Սու-34 կործանիչը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Նշվում է, որ ինքնաթիռը խոցվել է՝ մարտական առաջադրանքի կատարման ժամանակ: Գլխավոր շտաբի տվյալներով՝ ագրեսոր երկիրն Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից կորցրել է արդեն 366 ինքնաթիռ։ |