Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեսանյութ են տարածել՝ գրառմամբ. «Քաղաքացիների ահազանգով այցելել էինք Նոր Նորք վարչական շրջան։ Տեղում արձանագրեցինք, որ Նելսոն Ստեփանյան փողոցում ասֆալտապատումն իրականացվել է փնթի, ճանապարհն իբրև թե մեծացրել են, բայց թողել կիսատ, առանց ջրատար համակարգի, անձրևաջրերն էլ ավելի են քանդում առանց այդ էլ քանդված փողոցը։ Զավեշտալին այն է, որ փողոցի երկայնքով անգամ լոլիկ է աճել։ Առկա են նաև հսկայական փոսեր, իսկ դիտահորը ճանապարհից բարձր է տեղադրված։ |