Փաստաբան Սերգեյ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատավոր Մելիքսեթյանը մասնակի բավարարեց Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգվեց մեկ ամսով և վերացվեց ազգականներին տեսակցելու արգելքը»: Հիշեցնենք՝ նախօրեին դատարանը քննում էր ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը: |