Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի կունենան վաղը՝ օգոստոսի 15-ին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականին։ Նրա խոսքով՝ բանակցությունները կկայանան Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Խորհրդականի տեղեկացմամբ՝ Իսրայելի պատվիրակությունը կգլխավորի «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դավիդ Բարնեան: |