Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Գազայում հրադադարի շուրջ Իսրայելի հետ բանակցություններին, որոնք պետք է կայանային վաղը՝ Կատարում։ Այս մասին գրում է Reuters-ը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հրադադարը կարող է լինել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո Իրանի կողմից պատասխան միջոցներից խուսափելու միակ տարբերակը։ |