«Անհասկանալի է ինձ համար դատարանի որոշումը։ Այն, որ ես հիմա սահմանափակված եմ իմ կարծիքն արտահայտելու բառամթերքի մեջ, դա նրա հետևանք չի, որ ես «Իմնեմնիմի»-ն չեմ վարում, այլ նրա, որ համարել են՝ դա քրեական հանցագործություն է»,- նշել է «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը՝ անդրադառնալով դատարանի՝ «Իմնեմնիմի» փոդքաստը ևս 3 ամսով վարել թույլ չտալու որոշմանը։ «Մենք մեր խոսքը տեղ կհասցնենք այլ հաղորդումներով, լայվերով։ Շատ դժվար է օրվա իշխանությունների որակից ելնելով՝ խոսել իրենց մասին նորմատիվ լեքսիկայի շրջանակներում, բայց մենք դա անում ենք, կարող ենք անել։ Համարում եմ, որ սա մեր իրավունքի և գործունեության խախտում է, որովհետև փոդքաստը բրենդ է, որին վստահում ու սպասում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ»,- հավելել է Սաղաթելյանը։ |