Ֆրանսիական LVMH (LVMH Moët Hennessy - Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակից և զբաղեցրել 4-րդ տեղը՝ զիջելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալները։ Ըստ այդ տվյալներ՝ Բեռնար Առնոյի կարողությունը կազմում է 185 մլրդ դոլար։ 3-րդ տեղում է Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը գնահատվում է 188 մլրդ դոլար։ Մեկ օր առաջ Առնոյի և Ցուկերբերգի կարողությունը կազմել է համապատասխանաբար 184 և 183 մլրդ դոլար։ 2-րդ տեղում է ամերիկյան Amazon օնլայն խանութի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսը։ Նրա հարստությունը գնահատվում է 193 մլրդ դոլար: Իսկ առաջատարը շարունակում է մնալ ամերիկացի գործարար Իլոն Մասքը։ Մասքի կարողությունը գտնվում է 235 մլրդ դոլար։ 5-րդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (կարողությունը՝ 154 մլրդ դոլար)։ |