ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Տեսանյութ է տարածվում, որտեղ վարորդը ահռելի արագությամբ մեքենան վարելով սլանում է ու միայն բախտի բերմամբ` հետիոտների վրայով չի անցնում։
Իհարկե, ցավոք, նման դեպքերն ամեն օր են տեղի ունենում Հայաստանում, բայց ոստիկանությունը գոնե այս դեպքում պետք է ամեն ինչ անի, որ սույն մեքենայի ղեկին նստածն այլևս երբեք կյանքում էլ վարորդ չլինի։
Հ.Գ. Ոտքով մայրաքաղաքում քայլելը մահապարտության գնալու նման բան է դարձել»: