«Այն, ինչ կատարվում է Ռուսաստանում` 132 հազար քաղաքացու տարհանում, նշանակում է մի բան` Ռուսաստանը խտրականություն չի դնելու ուկրաինական ուժերը ետ մղելու հարցում: Սակայն մի բան ակնհայտ է` սա իմիջային աննկարագրելի հարված է Ռուսաստանի համար: 1945-ից հետո նման բան Ռուսաստանի տարածքում չէր եղել: Բոլորը սպասում էին, որ մի այնպիսի պատասխան է լինելու, որ բոլորը զարմանալու են: Բայց ոչ մի նման բան չի էլ եղել»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Առավել մանրամասն` տեսանյութում: |