ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները
19:18, 14.08.2024 | mamul.am
3758 | 3

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Կուրսկի շրջանում ուկրաինական հարձակման չորս քաղաքական նպատակները։
«Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում՝ ռուսական հետ հրետանին մղելով անհրաժեշտ հեռավորության վրա, որպեսզի այն չօգտագործվի խաղաղ բնակչության դեմ։

(Անհրաժեշտ է) կտրել լոգիստիկ երթուղիները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին` արդյունավետ կերպով պաշարներ տեղափոխել ռազմաճակատի ողջ երկայնքով։

(Դա պետք է) ցույց տա Ռուսաստանի քաղաքացիական և ռազմական ղեկավարության ձախողումը։

«Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, ունակ չեն արագ արդյունավետ որոշումներ կայացնելու, և իրենց գործողություններով ևս մեկ անգամ ապացուցում են, որ քիչ են տիրապետում իրավիճակին»,- հավելեց Պոդոլյակը՝ նշելով պատերազմը ռուսական տարածք տեղափոխելու չորրորդ նպատակը։

«Մտնելով Կուրսկի շրջան` մենք տեսանք, թե որքան ցնցված էին մարդիկ. նրանք ապրում են այլ իրականության մեջ։ Նրանց թվում է, թե պատերազմն արդեն ընթանում է գրեթե եվրոպական երկրների տարածքում, և իրենք ռիսկի գոտում չեն։ Հիմա նրանք լրիվ այլ իրավիճակ են տեսնում։ Իհարկե, այս ամենը լուրջ սոցիալական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար»,- ասել է խորհրդականը։

Պոդոլյակն ընդգծել է, որ Ուկրաինան իր առջև նպատակ չի դնում` գրավել Կուրսկի շրջանի տարածքը, այլ պատերազմ է վարում հենց պաշտպանության շրջանակներում և ոչնչացնում է միայն ռազմական օբյեկտները։

«Սոցիալական օբյեկտները մնում են Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, դրանք ոչ մի արժեք չունեն Ուկրաինայի համար», - ասել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր