Նիկոլ Փաշինյանն իր աշխատավայրում ընդունել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի 4-րդ դասարանցիների հետ: Երեխաներից մեկի հարցին` ինչպե՞ս եք սովորել, նա պատասխանեց` լավ, բայց լավ եմ սովորել այն առարկաները, որոնք ինձ դուր էին գալիս: Նույնը` համալսարանում: «Ամենաշատը սիրել եմ աշխարհագրություն: Նույնիսկ տենց ժամանակ կար, որ մտածում էի` մեծանամ, դառնամ աշխարհագրության ուսուցիչ»,- ասաց նա: Մեկ այլ հարցին` արդյո՞ք հեշտ է այս գործը կառավարել, նա պատասխանեց` չէ, իհարկե հեշտ չի, շատ դժվար է, մանավանդ` այս պայմաններում: |