Սառնաղբյուրի աշակերտներից մեկի հարցին` ի՞նչ անեիք, եթե վարչապետ չլինեիք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դուք լսե՞լ եք 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության մասին: Այդ ժամանակ ես ԱԺ-ում էի և այդ հարցին պատասխանեցի նախապես: Ասացի, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլինի, ես քաղաքականությունից կհեռանամ: Այսինքն, եթե այդ ընթացքում հեղափոխություն չլիներ, ես գրքեր կգրեի, գրականությամբ կզբաղվեի` պատմվածքներ, վեպեր, բանաստեղծություններ, միգուցե»: |