Երազ թաղամասում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր, «Սրբազան պայքարի» ղեկավարներից Գառնիկ Դանիելյանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի, Իջևանը երբեք այդքան ուրախ չէր եղել, որքան «Ֆեստիվառ»-ից հետո, պատասխանեց. «Ինչի՞ հիման վրա պիտի տավուշցին ուրախ ու երջանիկ լինի: Որ Տավուշի առաջնագիծը քանդել, տվել են թշնամո՞ւն և հենց իրենց արտգործնախարարն է հայտնում, որ սպասվում է պատերազմ Հայաստանի վրա՞: Միայն Իջևանի «Ֆեստիվառ»-ի վրա 30 միլիոնի ծախս են արել, որ ժողովրդին ասեն` ամեն ինչ լավ է, մի մտահոգվեք, կյանքը կարճ է, վայելեք այս ուրախ պահերը»: |