«Ես գրավոր հարցում եմ ուղարկել, թե ի վերջո, որքա՞ն է կազմել փոխհատուցումը, որ տրվել է կիրանցցիներին: Պատասխանել են, որ դա գաղտնի գրիֆի տակ է: Այսինքն, թաքցնում են, որովհետև տարբեր մարդկանց տարբեր գումարներ են տվել: Ով ավելի է դժգոհել, նրան շատ են տվել, ով հեշտ է համաձայնվել, քիչ են տվել: Նաև չեն բացահայտում, թե որտեղից են հատկացվել այդ գումարները»,- Երազ թաղամասում լրագրողների հետ զրույցում նշեց Գառնիկ Դանիելյանը: |