Ռուսաստանի Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում ռուսական բանակի զինծառայողը ինքնաձիգից կրակել է երեք գործընկերների վրա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ զինվորը եղել է «համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող» (այսպես են անվանում պատերազմին մասնակցելուց հրաժարվողներին)։ Նրան երկու օր առաջ տեղափոխել են Կուրսկի մերձակայք և ուղարկել սահմանային գոտի։ Թե ինչից է առաջացել կոնֆլիկտը, չի հաղորդվում։ Տեղեկություններ կան, որ զինծառայողը հոգեկան խնդիրներ է ունեցել, և հենց այդ պատճառով է հրաժարվել մարտական գործողություններին մասնակցելուց։ |