«Նեռի և իր գործակալների գոյության յուրաքանչյուր օրը աղետ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հոգևոր ու բարոյական իմաստներով»,- Երազ այգում լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Լրագրողի դիտարկմանը, թե «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իշխանությունը վերազինում է բանակը և այնպիսի զինատեսակներ է ձեռք բերում, որ Ադրբեջանը չի կարող հակազդել, Բագրատ Սրբազանը հեգնեց. «Էդ ինչքա՞ն գաղտնի են վերազինում բանակը, որ Արամ Սարգսյանը գիտի, եթե Արամ Սարգսյանը գիտի, ուրեմն ողջ աշխարհը գիտի»: |