Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության եթերում Բաքվի բռնապետի աշխատակզմի արտասահմանյան լրատվամիջոցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադա Ախունդովը հայտարարել է, որ Հայաստանն ամբողջությամբ, այսպես ասած, հայաֆիկացրել է ադրբեջանական տեղանունները։ Խոսքը վերաբերում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ -ի տեղանուններին։ Այս քարոզչության, որը հետագայում կարող է դառնալ պահանջ, ինքս բազմաթիվ անգամ բարձրաձայնել եմ։ Տխրահռչակ ֆուադան պնդում է, որ պատմական ադրբեջանի տեղանունները Հայաստանը ոչ միայն ամբողջությամբ փոխել է, այլ նաև, այսպես ասած, աղճատում է մշակութային դեմքը, որն «ամբողջությամբ ադրբեջանական է»։ |