ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+22 °C
Ֆրանսահայ ընտանիքը Մատենադարանին է նվիրաբերել հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի օրինակը
01:06, 15.08.2024 | mamul.am
2292 | 0

Ֆրանսահայ Սարաֆյանների ընտանիքը Մաշտոցյան Մատենադարանին է նվիրաբերել հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի (Ամստերդամ, 1666թ., Ոսկան Երևանցի) իր օրինակը:
Մատյանը պատկանել է նվիրատու ընտանիքի նախապապ Հակոբ քահանա Բոյաջյանին, որը եղել է զինվորյալ հոգևորական Այնթափում: Սարաֆյանների՝ Հայոց ցեղասպանությունից փրկված նախնիները Ոսկանյան Աստվածաշունչը փոխանցել են սերնդե սերունդ, և նվիրական մասունքը հանգրվանել է Մատենադարանում:
Մատենադարանի արխիվում է պահվում Այնթափ քաղաքի 1920թ. պաշտպանությանը մասնակցած Հակոբ քահանայի լուսանկարը` ձեռքին սուր և զենք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր